Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի արգելափակումը, այսօր ասել է Հայաստանի արտգործնախարարա Արարատ Միրզոյանն՝ ընդունելով Հայաստանում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը կրկին կարևորել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը:
Հայաստանի արտգործնախարարն ու Իսպանիայի դեսպանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաներով, անդրադարձել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի՝ այդ թվում նաև վերջին շրջանի ագրեսիվ գործողություններին, ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությանը։
Միրզոյանն ու Մարտինեսը քննարկել են նաև երկկողմ հարցեր, այդ թվում՝ տնտեսական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը և ՀՀ-ԵՄ գործընկերության այլ հարցերի՝ հաշվի առնելով նաև, որ Իսպանիան հուլիսից ստանձնելու է ԵՄ խորհրդում նախագահությունը: