Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը երկրի իշխանություններին մեղադրում է արտաքին քաղաքական կուրսը «փոխակերպելու» մեջ


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Վրաստանի կառավարությունը շեղվել են ժողովրդի և ընտրողների կամքից ու մանդատից, ելույթ ունենալով խորհրդարանում՝ հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Դուք կառավարություն եք, որը վերջին տարիներին իր անհասկանալի քայլերով հակադրվում է երկրի արտաքին նպատակին ու մանդատին։ 2019-ին Գավրիլովի {ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլով - խմբ.} ժամանումով դուք սկսեցիք կասկածներ ու հարցեր առաջացնել։ Թեև իրականում կառավարության արտաքին քաղաքականության փոխակերպումը սկսվեց 2021 թվականին, երբ «Վրացական երազանք» կուսակցության այն ժամանակվա ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հեռացավ քաղաքականությունից, և այստեղ առաջացավ մեծ հարց՝ ո՞վ է պատասխանատվություն կրում այս նոր կուրսի համար», - հայտարարել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահի պնդմամբ՝ երկրի իշխանություններն այժմ փորձում են չնյարդայնացնել Մոսկվային, որպես օրինակ նա վկայաբերել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը, թե Թբիլիսին մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Ըստ Զուրաբիշվիլիի՝ Թբիլիսիից ոչ ոք չէր էլ պահանջել պատժամիջոցներ սահմանել։

XS
SM
MD
LG