Այսօր կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Վերջինս աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։
Ի թիվս այլ հարցերի կքննարկվի իրավիճակը Հարավային Կովկասում։
Ինչպես հաղորդվում է, չի բացառվում, որ ռուս-իրանական բանակցությունները որոշակի հստակություն մտցնեն «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման ժամկետների հարցում, ինչը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիաի մասնակցությունը:
Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխատում է համապատասխան հանդիպման կազմակերպման ուղղությամբ, և «Թբիլիսիի համար դուռը բաց է մնում»։
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ՏԱՍՍ-ին ասել է, որ Թեհրանը «միշտ աջակցում է նման մեխանիզմին»։