Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) կարող է կայանալ առաջիկա ամիսներին, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
«Ներկայումս շարունակվում են «3+3»-ի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական աշխատանքները։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից՝ հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստանին», - ասել է դիվանագետը։
Նա ասել է, որ Ռուսաստանը համոզված է «3 + 3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի պահանջի մեջ՝ ի շահ մասնակից երկրների փոխշահավետ համագործակցության ընդլայնման։
«Այս պահի դրությամբ 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպման վերաբերյալ նոր տեղեկատվություն, հստակություն չկա», - «Ազատությանն» ասացին Հայաստանի արտգործնախարարությունից։