Մատչելիության հղումներ

Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնության են հասել


Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների բանակցությունները՝ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի մասնակցությամբ, 27-ը փետրվարի, 2023թ.
Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների բանակցությունները՝ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի մասնակցությամբ, 27-ը փետրվարի, 2023թ.

Չնայած «դժվարին» բանակցություններին, Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների նորմալացման՝ Եվրամիության կողմից պաշտպանվող գործարքի իրականացման ուղիների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը:

Շաբաթ երեկոյան՝ Հյուսիսային Մակեդոնիայում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթիի հետ շուրջ 12 ժամ շարունակված եռակողմ բանակցություններից հետո Բորելը հայտարարել է, որ երկու կողմերի հանձնառությունների իրագործումը Եվրամիությանը նրանց ինտեգրման նախապայման է:

«Ինչ ընդունեցին կողմերը. համաձայնությունը և դրա իրագործումը {Եվրամիության 11-կետանոց առաջարկների} հավելվածի միջոցով դեպի Եվրամիություն նրանց ուղու անբաժանելի մասն են դառնալու», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը:

«Հստակ է, որ երկու կողմերն էլ զգալիորեն կշահեն այս համաձայնությունից, քանի որ երկխոսությունը ոչ միայն Կոսովոյի և Սերբիայի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարգավաճման մասին է», - ընդգծել է Ժոզեպ Բորելը:

XS
SM
MD
LG