Մատչելիության հղումներ

Միտրովիցայում սերբերը նոր բարիկադներ են դրել


Կոսովոյի հյուսիսում Միտրովիցա քաղաքի սերբերն այսօր առավոտյան նոր բարիկադներով փակել են ճանապարհները։ Բեռնատարները կանգնեցվել են սերբերի ու ալբանացիների թաղամասերը կապող ճանապարհների վրա։

Սերբիան երեկ երեկոյան հայտարարել է բանակն ու ռազմական ոստիկանությունը մարտական պատրաստվածության բերելու մասին։ «Խուճապի պատճառ չկա, բայց պատճառ կա մտահոգվելու», - ասել էր Սերբիայի պաշտպանության նախարարը։

Բելգրադը չի ճանաչում 2008-ին Սերբիայից անջատված Կոսովոյի անկախությունը։ Կոսովոյի հյուսիսում շուրջ 50 հազար սերբ է բնակվում և տարբեր առիթներով պարբերաբար լարվածություն է առաջաում Պրիշտինայի ու սերբաբնակ շրջանի միջև։

XS
SM
MD
LG