Մատչելիության հղումներ

Կոսովոյի վարչապետը կոչ է անում ՆԱՏՕ-ի ուժերին ապաշրջափակել սերբերի կողմից արգելափակված ճանապարհները


Կոսովոյի իշխանությունները կոչ են անում մասնակիորեն ճանաչված հանրապետության տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերին միջամտել և ապաշրջափակել սերբերի կողմից արգելափակված ճանապարհներն ու անցակետերը։ Այս մասին այսօր Պրիշտինայում կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։

«Ճանապարհները բարիկադներով արգելափակելը օրինական չէ և անթույլատրելի է։ Գնահատելով անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը՝ մենք արձանագրում ենք, որ բավարար ժամանակ էինք տվել Կոսովոյում տեղակայված միջազգային ուժերին (KFOR), սակայն այդ ժամկետը արագորեն սպառվում է», - հայտարարել է Կոսովոյի կառավարության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG