Մատչելիության հղումներ

Բաքվում Իրանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ


Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին այսօր հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել՝ իրանական ռազմական ինքնաթիռի սահմանին ընդհուպ մոտենալու պատճառով։

«Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական օդանավը, առավոտյան 09։44-ից մինչև 10 անց 26 անդադար թռիչք է իրականացրել պետական սահմանի երկայնքով՝ Զանգելանի և Բիլյասուվարի շրջանների ուղղությամբ։ Օդանավը թռիչքն իրականացրել է սահմանից 3-ից 5 կիլոմետր հեռավորության վրա, իսկ որոշ հատվածներում՝ անմիջականորեն սահմանի վրայով», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ ռազմական օդանավի՝ սահմանին մոտենալը «վտանգում է քաղաքացիական ավիացիայի գործունեությունն ինչպես նաև վատթարացնում է երկու երկրների հարաբերությունները»։

XS
SM
MD
LG