Ադրբեջանական իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս տարհանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին: Այդ մասին, «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:
Այխան Հաջիզադեի խոսքով՝ այդ նպատակով Բաքու-Թեհրան-Բաքու հատուկ չվերթ է կազմակերպվել։
Ադրբեջանցի պաշտոնյան տարհանման հստակ ժամկետներ չի նշել:
Հունվարի 27-ի առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը մեկ մարդու կյանք խլած զինված միջադեպը պաշտոնական Բաքուն որակել է ահաբեկչություն:
Իրանական իշխանությունները հայտնում են, որ միջադեպի պատճառը հարձակվողի ընտանեկան խնդիրներն են։