Մատչելիության հղումներ

Ռուսները Զապորոժիեում բնակելի շենք են հրթիռակոծել, կան զոհեր


Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը որոնում է բնակիչներին ավերված փլատակներում, Զապորոժիե, 2 մարտի, 2023թ.
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը որոնում է բնակիչներին ավերված փլատակներում, Զապորոժիե, 2 մարտի, 2023թ.

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ռուսները հրթիռակոծել են Զապորոժիեն: Հրթիռներից մեկը հարվածել է 5-հարկանի շենքին: Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 6 բնակիչներ վիրավորվել են:

Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ ռուսները С-300 համակարգի հրթիռով են հարվածել շենքին: Փլատակներից դուրս է հանվել 11 բնակիչ, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Պատերազմի օրենքները և սովորույթները խախտելու» հոդվածով:

Երեկ երեկոյան ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Պոլտավայի շրջանի Կրեմենչուգ ավանի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

Խարկովի շրջանի ուղղությամբ ռուսները երեք հրթիռ են արձակել, կան վիրավորներ: Եվս 16 հարված նրանք հասցրել են «Շահեդ» տեսակի իրանական արտադրության անօդաչուներով: Ուկրաինացիների փոխանցմամբ, ՀՕՊ-ը խոցել է անօդաչուներից մի քանիսը:

XS
SM
MD
LG