ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի փետրվար ամսվա զեկույցի համաձայն՝ Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինայում 21 հազար 580 խաղաղ բնակիչ է տուժել, որից 8 հազար 101-ը զոհվել են։ Զոհվածների թվում 2 հազար 127-ը կանայք են, 488-ը՝ երեխաներ։
«Խաղաղ բնակչության շրջանում արձանագրված զոհերի մեծ մասը տեղի է ունեցել ավիահարվածների, ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու հրթիռների կիրառման պատճառով», - նշված է զեկույցում։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը զեկույցները հրապարակում է ամիսը մեկ անգամ։ Զեկույցներում նշված զոհերի թիվը փաստաթղթավորված և հաստատված դեպքերն են։ Իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ տեղեկատվությունը դեռ լիարժեք չէ այն բնակավայրերից որտեղ կատաղի մարտեր են ընթացել։