Մատչելիության հղումներ

Բելառուսի ռազմական օդակայանում ենթադրաբար ԱԹՍ-ի հարվածից վնասվել է ռուսական հետախուզական ինքնաթիռը


А-50 ռուսական հետախուզական օդանավը, որը, ենթադրաբար, վնասվել է Մաչուլիշչիի օդակայանում, արխիվ
А-50 ռուսական հետախուզական օդանավը, որը, ենթադրաբար, վնասվել է Մաչուլիշչիի օդակայանում, արխիվ

Մինսկից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մաչուլիշչիի ռազմական օդակայանում տեղի են ունեցել պայթյուններ:

Ըստ «Ազատության» ռուսական ծառայության, վնասվել է А-50 տեսակի ռադարների հայտնաբերման հետախուզական ռուսական օդանավը: Ենթադրվում է, որ օդակայանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման:

Ռուսաստանն ունի այդ կարգի 9 օդանավ, դրանք կիրառվում են Ուկրաինայում թիրախների ուղղությամբ արձակվող հրթիռների հետագիծը ճշգրտելու համար։

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, թե «Մաչուլիշչիում ոչ մի լուրջ բան չի պատահել»:

Ռուսաստանը և Ուկրաինան չեն մեկնաբանել օդակայանի փետրվարի 26-ի միջադեպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG