Բաքուն պնդում է՝ միջազգային կազմակերպությունները դրական են վերաբերվում Լաչինի ճանապարհին սահմանային անցակետ բացելու առաջարկին:
Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն այսօր հայտարարել է, թե Իլհամ Ալիևի այդ առաջարկին միջազգային կազմակերպությունները դրական են վերաբերվում և հասկանում են դրա էությունը:
«Առաջին շփումներից ստացված արդյունքների համաձայն՝ միջազգային կազմակերպությունները դրական են վերաբերվում այս առաջարկին և հասկանում են դրա էությունը։ Միանգամայն հասկանալի է Լաչինի ճանապարհի թափանցիկ օգտագործման և վերջին երկու տարիների ընթացքում չարաշահումների դեպքերի կանխման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:
Միաժամանակ, Մամեդովը չի հստակեցրել, թե մասնավորապես ո՞ր միջազգային կազմակերպություններն են դրական արձագանքել Բաքվի առաջարկին:
Հայկական կողմի համար անընդունելի է անցակետերի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի առաջարկը: