Այս պահի դրությամբ, երկրաշարժի հետևանքով, Հալեպում 4, Թուրքիայում 2 հայ է զոհվել, «Ազատությանը» տեղեկացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ այս թիվը կարող է փոխվել։
Մալաթիայում զոհվածները, Ալեքսանյանի փոխանցմամբ, ամուսիններ են։
Ավելի վաղ հաղորդվել էր Հալեպում երկու հայի զոհվելու մասին, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Արտգործնախարարությունն աշխատում էր նաև Թուրքիայում տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
Այս գիշեր 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է որպես «ավերիչ»։