Թուրքական կառավարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան տեղի ունեցած հուժկու երկրաշարժի պատճառով երկրի տարածքով անցնող խողովակաշարերը չեն վնասվել։
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Քիրքուկ-Ջեյհան խողովակաշարերը չեն վնասվել և վառելիքի մատակարարումները դրանցով շարունակվում են», - Reuters-ին են փոխանցել Թուրքիայի էներգետիկայի նախարարությունից։
Ավելի վաղ ծովային փոխադրումներով զբաղվող Tribeca ընկերությունը տեղեկացրել էր, որ երկրաշարժի պատճառով Ջեյհանի նավթային տերմինալը առժամանակ դադարեցնում է աշխատանքը։
Այս գիշեր 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է որպես «ավերիչ», զոհվել է 500-ից ավելի մարդ: