Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի կապակցությամբ, օգնության պատրաստակամություն հայտնել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։

Թվիթերում գործադիրի ղեկավարը գրել է, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել։

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում մաղթում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Այս գիշեր 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է որպես «ավերիչ», զոհվել է 500-ից ավելի մարդ:

Այս պահի դրությամբ, Հալեպում զոհվածների թվում երկու հայ կա։ ԱԳՆ աշխատում է նաև Թուրքիայում տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։

XS
SM
MD
LG