Այս պահի դրությամբ, երկրաշարժի հետևանքով Հալեպում զոհվածների թվում ազգությամբ երկու հայ կա, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի), տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Ըստ ԱԳՆ խոսնակի՝ աշխատում են նաև Թուրքիայում տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
Այս գիշեր 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է որպես «ավերիչ», զոհվել է 500-ից ավելի մարդ: