Միացյալ Նահանգները մտահոգված է մնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն երեք շաբաթից ավելի` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ, հայտարարում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել մուտքը [միջանցք]», - Թվիթերում գրում է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:
Հունվարի 6-ին լրացավ իրենց էկոակտիվիստներ անվանող ադրբեջանցիների խմբի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման 26-րդ օրը: