Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը, ըստ Արցախի, կրակել է գյուղաշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ. Բաքուն հերքում է


Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակելով տրակտորի ուղղությամբ, հայտնում է Արցախի ոստիկանությունը:

Ըստ Ներքին գործերի նախարարության ոստիկանության՝ հունվարի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակահերթ է արձակել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու տրակտորի ուղղությամբ Հացի գյուղի վարչական տարածքում:

Տվյալները փոխանցվել են ռուս խաղաղապահներին, ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրը՝ այն որակելով «բացարձակ սուտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG