Մատչելիության հղումներ

«Պետք չէ, որ միջանցքը բացվի մեր կամքը կոտրելու հաշվին»․ Արման Եղոյան


Պետք չէ, որ Լաչինի միջանցքը բացվի մեր կամքը կոտրելու հաշվին, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ նկատելով՝ միջանցքը փակողների նպատակն այդ կամքը կոտրելն է։

Եղոյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Դուք ի՞նչ հնարավորություն, հեռանկար եք տեսնում շուտափույթ այս հարցը լուծելու համար։

Եղոյան․ - Հնարավորությունը մեր դիմակայունությունն է, մեր կամքն է, միջանցքը փակողների նպատակը մեր կամքը կոտրելն է, և պետք չի, ես չեմ ուզենա, որ էդ միջանցքը բացվի մեր կամքը կոտրելու հաշվին։ Ամեն ինչ ունի գին, եթե էդ գինը մեր կամքը կոտրելն է, ապա ես չեմ ուզենա և ամեն ինչ կանեմ, որպես քաղաքական թիմի անդամ, որ դա տեղի չունենա, եթե այլ գնով, ոչ կամքը կոտրելու գնով՝ ոչ Հայաստանի Հանրապետության սուվերենության հաշվին լուծումներ կլինեն, դա էլ հարց է, բայց էդ հարցը պետք է քննարկել նաև Արցախի մեր գործընկերների հետ, որովհետև ադրբեջանական կողմն ակնհայտորեն իրենց էլ է որոշակի պահանջներ ներկայացնում, և էդ մասով մենք իրենց հետ պետք է քննարկենք, հասկանանք, մեր հայրենակիցների դիրքորոշումը, բայց Հայաստանի Հանրապետության հատվածով, ես կարծում եմ, որ մեր կամքը մենք չպիտի կոտրենք։

«Ազատություն»․ - Ինչո՞ւ չդիտարկել, ի դեպ սա այս օրերին էի ամենաակտիվ քննադատությունն է Երևանի հասցեին, դուրս գալ ռուսական ուղեծրից վերջապես, որը չի աշխատում, անարդյունավետ է և ահա օգտվել Արևմուտքի առաջարկած աջակցությունից, եթե կա։

Եղոյան․ - Դա այդքան հեշտ պրոցես չէ, կա մի անվտանգային համակարգ, որի մեջ մենք գտնվում ենք և որի թերություններից ու բացթողումներից մենք խոսում ենք շատ բացահայտ, բայց պատկերացրեք մի իրավիճակ,երբ մենք դուրս գտնվենք որևէ անվտանգային համակարգից, նույնիսկ մեկ շաբաթով կամ երկու շաբաթով, ես խնդրում եմ այդ իրավիճակն էլ պատկերացրեք, ես չեմ ասում ամենևին, որ էդ հարցադրումը լեգիտիմ չէ, կամ աբսուրդային է, կամ պետք չէ նման բան քննարկել, բայց նման բան քննարկելուց առաջ, պետք է հաշվի առնես, թե քո մի գործողություն անելուց հետո, ինչ իրավիճակ կստեղծվի և էդ իրավիճակը ոնց կարողես լուծել։

«Ազատություն»․ - Չկա այլ այլընտրանքը, որ վակուումը մի օրով էլ չառաջանա։

Եղոյան․ - Մեկ օրվա կտրվածքով խոսելով դա շատ դժվար է մեկ օրվա վակուումը լրացնելը, մեկ օրը ռազմաքաղաքական առումով շատ բան կարող է փոխել գետնի վրա։

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG