Մատչելիության հղումներ

Միրզոյանը և Բայրամովը թափ կհաղորդեն բանակցություններին, կրկին կհանդիպեն առաջիկա շաբաթներին


ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, 7-ը նոյեմբերի, 2022թ., լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, 7-ը նոյեմբերի, 2022թ., լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում հանդիպումների ընթացքում «մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն», ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում:

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը «պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում»:

Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները, փոխանցում է ՀՀ արտգործնախարարությունը:

Երկու նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար։

Երկուշաբթի օրը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

XS
SM
MD
LG