Մատչելիության հղումներ

Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը Վաշինգտոնում կկայանա այսօր


Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, Ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Արարատ Միրզոյանը հինգշաբթի օրն էր խորհրդարանում հայտնել Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների սպասվող հանդիպման մասին, Ջեյհուն Բայրամովն էլ երկու օր առաջ հայտարարել է, թե Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը պլանավորում է քննարկել խաղաղության պայմանագիրը։

Վերջին անգամ Միրզոյանն ու Բայրամովը Աստանայում են հանդիպել Ռուսաստանի միջնորդությամբ, իսկ ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ սեպտեմբերի վերջին՝ սահմանային արյունալի բախումներից մեկ շաբաթ անց։ Սոչիում շաբաթասկզբին ղեկավարների հանդիպումից հետո Միացյալ Նահանգները հայտարարել էր՝ կշարունակի ներգրավված լինել բանակցությունների գործընթացում։

XS
SM
MD
LG