Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Վաշինգտոնում, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, սկսվել է Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների արտգործնախարարների հանդիպումը:

Բանակցությունների մեկնարկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, թե Երևանն ու Բաքուն «խիզախ քայլեր են ձեռնարկում խաղաղության հասնելու ուղղությամբ», և որ Վաշինգտոնը աջակցում է այդ ջանքերին : Այլ մանրամասներ Էնթոնի Բլինքենը չի հաղորդել, սակայն հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի Հարավային Կովկասում խաղաղության հասնել:

Եռակողմ բանակցություններից առաջ հայկական ու ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել էին երկկողմ ձևաչափով: Բլինքենն ընդգծել է, որ «ուղիղ երկխոսությունը տևական խաղաղության տանող լավագույն ձևն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG