Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են առաքելության ընթացքը


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելի հետ քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքը։

Գրիգորյանը գոհունակություն է հայտնել համագործակցության արդյունքների վերաբերյալ՝ ընդգծելով՝ այն ունի ներուժ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայր ամրապնդմանը:

Շչիգիելը երկկողմ համագործակցությանը նպաստելու բարձր պատրաստակամություն է հայտնել։

Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ: Նախ Հայաստան ժամանեց ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը, իսկ չորս տասնյակ դիտորդները ժամանեցին հոկտեմբերի վերջին: Քաղաքացիական առաքելությունը սահմաններին կմնա ոչ ավելի քան երկու ամիս։

XS
SM
MD
LG