Մատչելիության հղումներ

Կա միայն մեկ Պուտին, որը ներխուժել է հարևան պետություն․ Սպիտակ տունը՝ Կրեմլի ղեկավարի միջնորդական ջանքերի մասին


ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբի, արխիվ
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբի, արխիվ

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին, արձագանքելով Հարավային Կովկասում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերին, հայտարարել է. - «Կա միայն մեկ Պուտին, նա որոշել է առանց որևէ պատճառի ներխուժել հարևան պետություն»:

«Այն Պուտինն է, որն անմեղ ուկրաինացիների, երեխաների նկատմամբ վայրագություններ իրականացնող, քաղաքացիական ենթակառուցվածքներ ոչնչացնող զինվորականների առաջնորդն է։ Այն Պուտինն է, որը ստում է իր զորքին և իր ժողովրդին», - հավելել է Քիրբին:

Սպիտակ տան պաշտոնյան պատասխանել է ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի հարցին, թե ո՞ր Պուտինն է իրական՝ խաղաղարա՞րը՝ Հարավային Կովկասում, թե՞ խառնակիչը՝ Ուկրաինայում:

XS
SM
MD
LG