Մատչելիության հղումներ

«Մենք կընդունենք կողմերի ցանկացած որոշում, եթե դա բերի խաղաղության». Պուտին


«Կա կարգավորման երկու տարբերակ։ Մենք կընդունենք կողմերի ցանկացած որոշում, եթե դա բերի խաղաղության», - այսօր «Վալդայ» ակումբում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե Հայաստանը որոշի ընդունել Վաշինգտոնի տարբերակը և ճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, դե ինչ, մենք դա կընդունենք։ Եթե Հայաստանի ժողովուրդը և իշխանությունը որոշեն, որ Ղարաբաղը ունի առանձնահատկություններ և պետք է պայմանագրում նշել այդ մասին, դա էլ կընդունենք», - ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը:

Վլադիմիր Պուտինը, որը պատրաստվում է հաջորդ շաբաթ Սոչիում հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, նաև հավելել է՝ «բայց այդ դեպքում պետք է պայմանավորվել նաև Ադրբեջանի հետ, նրանց դիրքորոշումն էլ է կարևոր»:

Պուտինը նաև կշտամբել է Երևանին. «Եթե ժամանակին, ինչպես մենք առաջարկում էինք, Հայաստանի ղեկավարությունը համաձայներ վերադարձնել հինգ շրջանները, որոնք, ըստ էության, հայկական կողմին պետք չէին, այլ իրավիճակ կլիներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG