Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն այսօր առավոտյան հայտնել է քաղաքին հասցված հարվածների մասին։ «Պայթյունների շարք Խարկովում, չափազանց զգույշ եղեք», - գրել է նա իր Տելեգրամ ալիքում։
Տերեխովի խոսքով՝ հարվածներ են եղել Խարկովի ձեռնարկություններից մեկի վրա, կան ավերածություններ:
Ուրբաթ առավոտյան Խարկովում ռուսական զորքերի հասցրած հարվածների հետևանքով կան տուժածներ, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ հինգ մարդ վիրավորվել է, «արդյունաբերական ենթակառուցվածքի ավերածություն կա»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել ուրբաթ օրը Խարկովին հասցված հարվածների մասին, սակայն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հաղորդում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։