Մատչելիության հղումներ

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ԲԴԽ անդամներ ընտրելու հարցը


Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է արդարադատության արդեն նախկին նախարար Կարեն Անդրեասյանին և նրա նախկին տեղակալ Երանուհի Թումանյանցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ ընտրելու հարցը:

Անդրեասյանին և Թումանյանցին առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

«Մարդիկ հոգնել են 30 տարի լսել, որ շուտով դատարաններն այլևս չեն լինելու այնպիսին, ինչպիսին եղել են տասնամյակներ: Ես այս մասին խոսում են գրեթե 20 տարի», - Ազգային ժողովում, ներկայացնելով իր թեկնածությունը, հայտարարեց Անդրեասյանը:

Բարձրագույն դատական խորհրդում թափուր են մնացել Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի տեղերը:

Ջհանգիրյանը հրաժարական տվեց աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո: Իսկ Լիպարիտ Մելիքջանյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր:

XS
SM
MD
LG