Կարեն Անդրեասյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանի այսօրվա որոշմամբ, ազատվեց արդարադատության նախարարի պաշտոնից: Որոշման տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Անդրեասյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի օգոստոսից։
Երեկ նա Ֆեյսբուքում գրել էր, որ ավարտեց իր պաշտոնավարումը որպես Հայաստանի արդարադատության նախարար:
«Ցանկացած կարգավիճակով կշարունակեմ իմ աշխատանքը, որպեսզի Հայաստանում ի վերջո լինի արդարություն բոլորի համար, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը արդար և արդյունավետ դատարանն է», - մասնավորապես, հայտնել էր արդարադատության արդեն նախկին նախարարը։
Օրեր առաջ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր Ֆեյսբուքում գրել, որ Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցը ՔՊ խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածուներ։