Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները` որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, այսօրվանից դադարեցվել են: ԲԴԽ որոշումը հրապարակված է կառույցի պաշտոնական կայքէջում:
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակեց իր և Ջհանգիրյանի մասնակցությամբ անցած տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրություն, որում Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից` երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։
Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությունից հետո ընդդիմադիրները ու քաղհասարակության ներկայացուցիչները պահանջեցին, որ Ջհանգիրյանը հրաժարական տա։
Հուլիսի 1-ին նա հրաժարական ներկայացրեց, որպես պատճառ նշվել էին առողջական խնդիրները: