Մատչելիության հղումներ

Ժամը 09:00-ի դրությամբ իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրությունն՝ անփոփոխ․ ՀՀ ՊՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր ժամը 09:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Մարտերի հետևանքով հայկական կողմի զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 80 զոհի մասին է տեղեկացրել։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։

Այս ընթացքում հրադադարի խախտման մի քանի դեպք է արձանագրվել, երկու կողմից զինծառայողներ են վիրավորվել:

XS
SM
MD
LG