Մատչելիության հղումներ

Իրանը պատժամիջոցների վերացման հստակ երաշխիքներ է պահանջում


«Թեհրանը միջուկային համաձայնագրի ավելի հուսալի տեքստի կարիք ունի, տեքստ, որում պատժամիջոցների վերացման հստակ երաշխիքներ կլինեն», - այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր- Աբդոլլահիանը։

«Երաշխիքների առումով մենք շատ ավելի հզոր ձևակերպումների կարիք ունենք», - հայտարարել է Իրանի արտգործնախարարը։

Ամիր-Աբդոլլահիանի խոսքով` Թեհրանը նաև պահանջում է, որ դադարեցվեն Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հետաքննությունները։

«Դրանք նախաձեռնվել են քաղաքական դրդապատճառներից ելնելով», - հայտարարել է Իրանի արտգործնախարարը։

Խոսքը նախևառաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ամիսներ առաջ մեկնարկած հետաքննության մասին է, որի նպատակն է պարզել, թե ինչպես են Իրանի՝ տարիներ առաջ կոնսերվացված մի շարք միջուկային օբյեկտներում ուրանի հետքեր հայտնաբերվել։

XS
SM
MD
LG