Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը տեսաուղերձում ասել է, թե Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ զրույցում ընդգծելու է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա:
«Մենք խորացնելու ենք մեր համագործակցությունը, հատկապես ուժեղացնելու ենք մեր համատեղ հակազդեցությունն Իրանի դաշնակիցներին, պետք է երաշխավորենք, որ Իրանը երբեք չունենա միջուկային զենք», - հայտարարել է Գանցը:
Նա երեկ է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ քննարկելու է Թեհրանի միջուկային ծրագրի հնարավոր վերականգնման պայմաններում անվտանգության ասպարեզում Իսրայելի, Միացյալ Նահանգների և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների համագործակցությունը: