Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը չի ընդունում բանակցությունները ձգձգելու վերաբերյալ Իրանի մեղադրանքները


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգները չի ընդունում 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված բանակցությունները ձգձգելու վերաբերյալ Իրանի մեղադրանքները։

«Աշխատում ենք որքան հնարավոր է արագ», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, ընդգծելով՝ Վաշինգտոնը ողջունում է Իրանի որոշումը որոշ պահանջներից հրաժարվելու վերաբերյալ, միևնույն ժամանակ ավելացնում՝ դեռևս կան չլուծված խնդիրներ։

Փրայսի ելությից ժամեր առաջ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն էր մեղադրել Միացյալ Նահանգներին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունները ձգձգելու մեջ։ Նասեր Քանաանին ասել էր նաև, որ եվրոպական կողմն էլ ոչինչ չի անում։ Մինչդեռ, ըստ իրանցի պաշտոնյայի, Ամերիկան ու Եվրոպան այս համաձայնագրի կարիքն ավելի շատ ունեն, քան Իրանը։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելն, իր հերթին, հայտնել է, որ բանակցությունները կարող են անցկացվել այս շաբաթ:

XS
SM
MD
LG