Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 128-ով, բուժվածներինը՝ 350-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 128-ով՝ հասնելով 421 հազար 842-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 350-ով և հասել 407 հազար 933-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 759 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 930 հազար 081-ի։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 568-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 707 մարդ։

Արցախում՝ 5 նոր դեպք

Արցախում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք՝ 50 թեստավորման արդյունքում:

Ստացիոնար բուժվում է 21 քաղաքացի։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10 հազար 062 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 հազար 55 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG