Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 122-ով՝ հասնելով 421 հազար 714-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 235-ով և հասել 407 հազար 583-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 769 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 927 հազար 322-ի։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 563-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 563 մարդ։
Արցախում՝ 8 նոր դեպք
Արցախում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք՝ 65 թեստավորման արդյունքում:
Ստացիոնար բուժվում է 26 քաղաքացի։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10 հազար 012 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 հազար 50 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել: