Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 51-ով՝ հասնելով 421 հազար 592-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 266-ով և հասել 407 հազար 348-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 803 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 924 հազար 553-ի։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 560-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 54 մարդ։
Արցախում՝ 10 նոր դեպք
Արցախում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք՝ 78 թեստավորման արդյունքում:
Ստացիոնար բուժվում է 30 քաղաքացի։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9 հազար 947 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 հազար 42 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել: