Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 140-ով, բուժվածներինը՝ 512-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 140-ով՝ հասնելով 421 հազար 541-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 512-ով և հասել 407 հազար 082-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 803 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 921 հազար 750-ի։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 552-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 277 մարդ։

Արցախում՝ 19 նոր դեպք

Արցախում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք՝ 60 թեստավորման արդյունքում, կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ևս 1 մարդ։

Ստացիոնար բուժվում է 43 քաղաքացի։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9 հազար 869 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 հազար 32 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG