Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 60-ով՝ հասնելով 421 հազար 401-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 377-ով և հասել 406 հազար 570-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 598 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 918 հազար 947-ի։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 548-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 653 մարդ։
Պատվաստում
Մարտի 6-ի դրությամբ Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 մլն 59 հազար 831 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 95 հազար 82 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 936 հազար 227 քաղաքացի։