Ռուսաստանը չի ընդունի որևէ այլ բան, քան Միացյալ Նահանգների «ջրակայուն» երաշխիքները՝ բացառելու Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հայտարարել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ով անցած շաբաթ Ժնևում գլխավորում էր ռուսական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ անվտանգության բանակցություններում, հաստատել է, որ Մոսկվան Ուկրաինա ներխուժելու մտադրություն չունի, բայց նաև շեշտել է՝ Մոսկվայի համար հրամայական է Արևմուտքից անվտանգության երաշխիքներ ստանալը։
Փոխնախարարի խոսքով՝ Մոսկվան սպառնալիք է տեսնում նրանում, որ Ուկրաինան «ավելի ու ավելի է ինտեգրվում ՆԱՏՕ-ին՝ առանց դաշինքի անդամի պաշտոնական կարգավիճակ ձեռք բերելու», արևմտյան երկրները զենք են մատակարարում Ուկրաինային, մարզում նրա զորքերը և համատեղ վարժանքներ անցկացնում։
«Սա այն է, ինչ գտնվում է Ռուսաստանի անվտանգության շահերի կենտրոնում։ Մենք ամեն ինչ անելու ենք այս իրավիճակը հետ շրջելու համար», - վստահեցրել է Սերգեյ Ռյաբկովը։