Մատչելիության հղումներ

Բալթյան պետությունների ղեկավարները կոչ են անում պատասխանատվության ենթարկել Բելառուսին


Բելառուսից Լատվիայի սահմանն ապօրինի հատած և ձերբակալված միգրանտներ, օգոստոս, 2021թ․
Բելառուսից Լատվիայի սահմանն ապօրինի հատած և ձերբակալված միգրանտներ, օգոստոս, 2021թ․

Բալթյան պետությունների ղեկավարները կոչ են արել պատասխանատվության ենթարկել Բելառուսին միգրանտների հետ կապված իրավիճակի համար։

Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ մեղադրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ նա փաստացի դրդում է մարդկանց՝ խախտելու Եվրամիության սահմանները։

Հայտարարության հեղինակները ՆԱՏՕ-ին և միջազգային կազմակերպություններին կոչ են արել մեծացնել ուշադրությունը Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների վրա, իսկ ԵՄ-ին՝ համապատասխան ֆինանսավորում տրամադրել Բելառուսի հարևան երկրների սահմաններին ֆիզիկական խոչընդոտների՝ պարիսպների արագ կառուցման համար:

Վերջին ամիսներին Բելառուս են ժամանել հազարավոր միգրանտներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից, նրանց նպատակն է մուտք գործել ԵՄ և ապաստան խնդրել։

Լեհաստանի իշխանությունները հայտնում են, որ անօրինական ներգաղթյալներին ուղեկցում են բելառուսցի սահմանապահները, փախստականների շրջանում լուրեր են տարածվում, թե սահմանները բաց են։

Լուկաշենկոն հերքում է ներգաղթյալներին օգտագործելու պնդումներն ու մեղադրում Եվրամիությանը միգրանտների իրավունքները ոտնահարելու, նրանց ապաստան չտրամադրելու համար։ Նա զգուշացրել է, որ մարդաշատ վայրերում սահմաններին սադրանքները կարող են սրել Բելառուսի և հարևան երկրների միջև հակամարտությունը։

XS
SM
MD
LG