Մատչելիության հղումներ

Միգրանտների նկատմամբ Լիտվայի քաղաքականության դեմ բողոքի ցույց Վիլնյուսում


Միգրանտներ Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանին, օգոստոս, 2021թ․
Միգրանտներ Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանին, օգոստոս, 2021թ․

«Լիտվան կարող է լինել հյուրընկալ» և «Ապաստարան խնդրելը հանցագործություն չէ»՝ այս կարգախոսներով երեկ Վիլնյուսում բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ միգրանտների նկատմամբ երկրի քաղաքականության։

Հարյուրավոր մարդիկ կիրակի օրը հավաքվել են Լիտվայի կառավարության շենքի մոտ՝ պահանջելով միգրանտներին Բելառուս չվերադարձնել, ինչպես նաև պայմաններ ստեղծել նրանց՝ ապաստան հայցելու համար։

Իշխանությունները վստահեցնում են, որ միգրանտների արտաքսումը օրինական է եղել և իրականացվել է բոլոր իրավունքների պահպանմամբ։

Լիտվայում արտաքսման քաղաքականության խստացումն ուժի մեջ է մտել օգոստոսի սկզբին, երբ ավելի քան 4 հազար միգրանտներ հատել էին Բելառուսի հետ երկրի սահմանը։ Այդ ժամանակից ի վեր Լիտվայում անօրինական մուտքի շուրջ 6 հազար փորձ է կանխվել, մարդասիրական նկատառումներով թույլատրվել է 156 մարդու մուտքը։

Լիտվայի միգրացիոն դեպարտամենտը մինչ օրս քննարկել է ապաստան տրամադրելու շուրջ 1,5 հազար դիմում ավելի քան 3 հազարից։ Դրական պատասխան է ստացել ընդամենը 6 հոգի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG