Մատչելիության հղումներ

Եռակողմ հանդիպման նախապատրաստումը շարունակվում է, ստույգ պայմանավորվածություն դեռ չկա․ Պեսկով


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, ստույգ պայմանավորվածություններ չկան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, Հայաստանի վարչապետի միջև տեսակոնֆերանսի ռեժիմով եռակողմ հանդիպման անցկացման ստույգ պայմանավորվածություն դեռ չկա, նշել է Կրեմլի խոսնակը։

«Պարզաբանեմ Պուտին, Ալիև և Փաշինյան տեսակոնֆերանսի թեման։ Իսկապես, մենք հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, սակայն այստեղ ուզում եմ նշել, որ մինչ այժմ ստույգ պայմանավորվածություններ և դրան վերաբերող փոխըմբռնում, թե երբ կարող է նման տեսակոնֆերանսը տեղի ունենալ, դեռ չկա », - երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Պեսկովը և հավելել, որ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաընկերությունը հայտնել է, թե չի բացառվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև՝ «նվիրված եռակողմ փաստաթղթի ստորագրման տարելիցին»։

Ավելի ուշ Պեսկովը հաստատել է այս շաբաթ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախապատրաստելու պլանները։

Ժամեր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա։

XS
SM
MD
LG