Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և կարևոր է համարում Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։ Այդ մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, որը տարածվել է երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում նշվող հաղթանակի օրվա կապակցությամբ։

«Ադրբեջանի երկարաժամկետ տեսլականի ռազմավարության հիմքում ընկած է կայուն խաղաղության ապահովումը, զարգացումը և առաջընթացը: Իր տարածքների օկուպացիայի գործոնի վերացումից հետո Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների խստիվ պահպանման վրա, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության», - հայտարարում է պաշտոնական Բաքուն։

Նշվում է, որ այս փուլում տարածաշրջանում ապագա խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար «կարևոր է ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարությունների դրույթները», որոնք ստորագրվել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին։

«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանն ադեկվատ պատասխան կտա այս ուղղությամբ իր ձեռնարկած քայլերին», - ասված է հայտարարությունում։

XS
SM
MD
LG