Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունն այսօր զանգվածային բողոքի ակցիա է ծրագրում Թբիլիսիի կենտրոնում


Վրաստան - Ցուցարարների վրանները Ռուսթավիի բանտի դիմաց, որտեղ գտնվում է Միխեիլ Սաակաշվիլին, 6-ը նոյեմբերի, 2021թ․
Վրաստան - Ցուցարարների վրանները Ռուսթավիի բանտի դիմաց, որտեղ գտնվում է Միխեիլ Սաակաշվիլին, 6-ը նոյեմբերի, 2021թ․

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան հայտարարել է այսօր Թբիլիսիի կենտրոնում լայնածավալ բողոքի ակցիա անցկացնելու մասին։

Ընդդիմության առաջնորդները նախօրեին վերջնագիր էին ներկայացրել Վրաստանի իշխանություններին՝ պահանջելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել մասնավոր հիվանդանոց: Նա արդեն 39-րդ օրն է բանտում հացադուլ է անում։ Պահանջը կատարելու համար 24 ժամ էին պահանջել։

«Վերջնագրի ժամկետը լրացել է։ Վաղը՝ նոյեմբերի 8-ին, ժամը 20:00-ին ազատության հաղթանակը պետք է սկսենք Ազատության հրապարակից», - հայտարարել է Նիկա Մելիան։

Միխեիլ Սաակաշվիլին ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադարձի մասին հայտարարեց հոկտեմբերի 1-ին, նույն օրը նրան ձերբակալեցին։ Նախկին նախագահի դեմ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված, կայացվել է երկու դատավճիռ, նա հետախուզման մեջ էր։

XS
SM
MD
LG