Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները քննարկելու են նոր ռազմավարության հայեցակարգը


ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հեռավար համաժողովը, Բրյոուսել, արխիվ:
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հեռավար համաժողովը, Բրյոուսել, արխիվ:

ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն առկա ձևաչափով քննարկելու են դաշինքի նոր ռազմավարության հայեցակարգը:

«Անվտանգության հետ կապված ընթացիկ հարցերից զատ, դաշնակիցները Ռիգայում կանդրադառնան գործընկերների և Եվրամիության հետ համագործակցությանը և Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարության հայեցակարգին»,- ասվում է Լատվիայի արտագին գործերի նախարարության հաղորգադրությունում:

Ավելի վաղ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը նոր ռազմավարության մշակումն անվանել է «առանցքային խնդիր, որն անհրաժեշտ է քննարկել Մադրիդում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ»:

«Նոր ռազմավարությունը պետք է երաշխավորի թե՛ անվտանգությունը, որը ՆԱՏՕ-ի հիմական առաքելությունն է, և թե՛ անդրատլանտյան միասնությունը, որը խիստ կարևոր է աշխարհքաղաքական նոր մարտահրավերներին արձագանքելու համար»,- ասել է Ռինկևիչսը:

Նրա խոսքով՝ վերջին անգամ ռազմավարությանն անդրադարձ է եղել 2006 թվականի գագաթնաժողովում, ինչից հետո անվտանգության բնագավառում իրավիճակն էապես փոխվել է:

Որպես բացասական գործոններ նա նշել է Ղրիմի բռնակցումը, առճակատումն Ուկրաինայի արևելյան շրջաններում, Չինաստանի աճող ազդեցությունը, կիբերհարձակումները, հիբրիդային պատերազմները, միջամտությունն ընտրություններին, զանգվածային ապատեղեկատվությունը և Բելառուսի գործողությունները ՆԱՏՕ-ի արտաքին սահմանների մոտակայքում:

XS
SM
MD
LG