Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը կոչ է արել ուժեղացնել երկրի պաշտպանությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում պաշտպանական խնդիրներին նվիրված հանդիպման ժամանակ, Սոչի, 1-ը նոյեմբերի, 2021թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում պաշտպանական խնդիրներին նվիրված հանդիպման ժամանակ, Սոչի, 1-ը նոյեմբերի, 2021թ․

Ռուսաստանի նախագահն ընդգծել է երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի հզորացման անհրաժեշտությունը՝ ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ֆոնին։

Սոչիում ելույթ ունենալով Պաշտպանության նախարարության և ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ Վլադիմիր Պուտինը հատուկ անդրադարձել է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների տեղակայմանը և Հյուսիսատլանտյան դաշինքի նավերի հաճախակի առաքելություններին Բալթիկ և Սև ծովերում՝ ռուսական ջրերի մոտ:

«Կան նաև բոլորին հայտնի ծրագրեր Միացյալ Նահանգների՝ Եվրոպայում միջին հեռահարության հրթիռներ տեղակայելու վերաբերյալ, ինչը նույնպես մեծ վտանգ ու սպառնալիք է ներկայացնում մեզ համար», - հավելել է Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG