Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2074-ով՝ հասնելով 300 հազար 143-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 39 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
յսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 714-ով և հասել 263 հազար 716-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 13 հազար 696 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 32 հազար 310-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 151-ի, ևս 1269 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 29 հազար 7 մարդ։
Օրական արդեն 20 հազարից ավելի պատվաստում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը, և ցուցանիշն աճման միտում ունի:
Հոկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում կատարվել էր 677 հազար 32 պատվաստում, որից դեղաչափ` 466 հազար 785, երկրորդ դեղաչափ` 210 հազար 247։
Արցախում՝ կորոնավիրուսի 37 նոր դեպք, մահացել է ևս մեկ մարդ
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 169 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 21-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են, և 5-ը՝ ՀՀ քաղաքացի:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։
Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան 1 դեպք՝ 68-ամյա կնոջ մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, կրծքավանդակի հետին մասի սարկոմա, պրոգրեսիվ պոլիօրգան անբավարարություն:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16 հազար 57 քաղաքացու հետազոտություն, որից 1763-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։