Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը


«Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարությունը Գերմանիայի տարածքում, սեպտեմբեր, 2020թ․
«Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարությունը Գերմանիայի տարածքում, սեպտեմբեր, 2020թ․

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը կազմում է 778 միլիարդ դոլար:

ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1 -ին:

Բյուջեն ներառում է մի շարք փոփոխություններ՝ կապված Ռուսաստանի հետ: Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման նախաձեռնությանը, ըստ որի՝ պաշտպանական բյուջեի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 15 օր հետո ԱՄՆ նախագահը պետք է սահմանափակումներ կիրառի գազատարի «պլանավորման, շինարարության և շահագործման համար պատասխանատու կազմակերպությունների ու անձանց նկատմամբ»:

Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և որևէ համագործակցության արգելք ամերիկյան քաղաքացիների կամ ընկերությունների համար արգելք: Սահմանափակող միջոցները ներառում են նաև ԱՄՆ մուտքի արգելք, վիզաների մերժում և «Հյուսիսային հոսք-2» նախագծի հետ կապ ունեցող անձանց վավեր վիզաների չեղարկում։

Նախագծի՝ օրենքի ուժ ստանալու համար, այդուհանդերձ, կպահանջվի Սենատի հաստատումը և ԱՄՆ նախագահի ստորագրությունը:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը այս ամռանը համաձայնել է պատժամիջոցներ չկիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ՝ փորձելով հարթել հարաբերությունները Գերմանիայի հետ, որը պաշտպանում է գազամուղի շինարարությունը: Այդ քայլը հնարավորություն ստեղծեց խողովակաշարի շինարարության ավարտի համար:

«Հյուսիսային հոսք-2»-ով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Արևմտյան Եվրոպա մղել:

XS
SM
MD
LG