Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով՝ հասնելով 4 հազար 283-ի, գրանցվել է մահվան ևս երեք դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 125-ով և հասել 1791-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 39005 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 71 և 60 տարեկան տղամարդիկ և 46 տարեկան կին, նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 55-ի, կորոնավիրուսով վարակված ևս 22 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 415 մարդ:
Նշենք, որ մինչ այժմ մեկ օրում արձանագրված վարակի նոր դեպքերի ամենամեծ թիվը մայիսի 15-ին էր՝ 184 դեպք: